Պատանի հայ կարատեիստները տարբեր կարգի 34 մեդալ են տարել Օդեսայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությանը

14.05.2008, 19:58

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մինչև 16 տարեկան հայ սպորտսմենները տարբեր կարգի 34 մեդալ են տարել Ֆուլ կոնտակտ կարատեի աշխարհի գավաթի խաղարկությանը, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Դիանա Գրիգորյանը։

«Մեր սպորտսմենները գերազանց արդյունք ցույց տվեցին»,- ասաց Գրիգորյանն, ավելացնելով, որ նման արդյունքների Հայաստանն առաջին անգամ չի հասնում։

Հայաստանի հավաքականը տարել է 6 ոսկե, 9 արծաթե և 19 բրոնզե մեդալ։ «Հավաքականի հաշվով մեր թիմը զբաղեցրել է երրորդ տեղը առաջնության 15 մասնակից-երկրների թվում»,- ասաց նա։

Մամուլի քարտուղարը նաև հաղորդեց, որ հայ սպորտսմենները Ճապոնիայում վերապատրաստում անցնելու հրավերք են ստացել։--0—