Հայ մարմնամարզիկը Իտալիայում անցկացվող Եվրոպայի առաջնության լավագույն հնգյակում է

13.05.2008, 15:06
Հայ մարմնամարզիկը Իտալիայում անցկացվող Եվրոպայի առաջնության լավագույն հնգյակում է
Հայ մարմնամարզիկը Իտալիայում անցկացվող Եվրոպայի առաջնության լավագույն հնգյակում է

Հայ մարզիկ Հարություն Մերդիկյանը մտել է Եվրոպայի առաջնության սպորտային մարմնամարզության լավագույն հնգյակ, որն անցկացվել է Թուրինում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեց հանրապետության Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը։

«Յոթ լավագույն մարզիկների մեջ գրավելով հինգերորդ տեղը՝ Մերդիկյանն անցել է առաջնության եզրափակիչ։ Մեր մարզիկը շատ լավ ցուցանիշ է ցույց տվել»,- ասաց Ազարյանը։

Նա նաև ավելացրեց, որ բացի Մերդիկյանից, առաջնությանը Հայաստանը կներկայացնի ևս մեկ մարզիկ՝ Վահագն Ստեփանյանը, ով առաջնության աղյուսակում զբաղեցրել է 12-րդ տեղը։

Հայ մարզիչն ավելի վաղ հայատարարել էր, որ հայ մարմնամարզիկների հիմնական խնդիրն առաջնության եզրափակիչ մտնելն է։

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվել է մայիսի 3-12-ը Թուրինում, մասնակցել է 300 մարզիկ տարբեր երկրներից։-0-