Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) երկու հայ շախմատիստներ Գևորգ Հարությունյանին և Արման Հայրապետյանին շնորհել է միջազգային դասի վարպետների կոչում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
ՖԻԴԵ-ի որոշմամբ ևս երկու շախմատիստներ՝ Գ. Հարությունյանը և Հովիկ Հայրապետյանը պայմանականորեն արժանացել են համապատասխանաբար գրոսմայստերի և միջազգային վարպետի կոչումների։
Այս երկու շախմատիստներին նշված կոչումների վերջնական շնորհման մասին որոշումը ուժի մեջ կմտնի, երբ նրանց անհատական վարկանիշները կհասնեն Էլոյի համապատասխանաբար 2500 և 2400 ցուցանիշներին։-0-