Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի վերանորոգումը կավարտվի 2008թ. սեպտեմբերին

24.01.2008, 17:00
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի վերանորոգումը կավարտվի 2008թ. սեպտեմբերին

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի վերանորոգումը կավարտվի 2008թ. սեպտեմբերին։ Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, այս ժամկետները սահմանվել են իսրայելական Green Diversified LTD (որը պատասխանատու է վերականգնման համար) ընկերության հետ ձեռք բերված համաձայնագրով։

Հայրապետյանը հայտնեց, որ վերանորոգման ծրագրով հիմնականում ծրագրվում է մարզադաշտի խոտածածկույթի վերականգնում։

«Ֆուտբոլի ֆեդերացիան վերականգնողական աշխատանքներից հետո կարգելի մարզադաշտում համերգների և Երկրի առաջնությունների անցկացումը, նորոգված նոր մարզադաշտում կանցկացվի միայն Հայաստանի առաջնության եզրափակիչը և միջազգային մրցույթներ»,-տեղեկացրեց նա։  
  
Հայրապետյանն ասաց, որ նորոգման կարիք է զգում նաև «Հրազդան» մարզադաշտը, որը տեղավորում է մինչև 80 հազար մարդ։

«Եթե այդ մարզադաշտը համապատասխանի ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի չափանիշներին, ապա այնտեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային առաջնություններ, քանի որ Հանրապետական մարզադաշտը տեղավորում է միայն 15 հազար մարդ և փոքր է միջազգային մրցույթների անցկացման համար»,-նշեց նա, հավելելով, որ 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսպանիայի և Թուրքիայի հավաքականների հետ խաղերի համար անհրաժեշտ կլինի ավելի տարողունակ մարզադաշտ։

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնավոր նորոգման աշխատանքներ տարվում են հունվարի 20-ից։ Նորոգման աշխատանքների ավարտից հետո մարզադաշտը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Թարմացված խոտածածկույթից բացի նախատեսված են նաև VIP-սրահներ և անվտանգության համակարգ։

Դրան զուգահեռ ՀՖՖ-ն բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ լուսավորման նոր համակարգի տեղադրման նպատակով։--0--