Աշխարհի չեմպիոնի կոչման համար Արոնյանի առաջին մրցակիցը լինելու է ռուս Մորոզևիչը

13.09.2007, 12:12
Աշխարհի չեմպիոնի կոչման համար Արոնյանի առաջին մրցակիցը լինելու է ռուս Մորոզևիչը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեքսիկայում կայանալիք աշխարհի շախմատի առաջնության առաջին փուլում գրոսմաստեր Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է ռուս շախմատիստ Ալեքսանդր Մորոզևիչը։

Ինչպես տեղեկացվում է աշխարհի առաջնության պաշտոնական կայքում, նախօրեին տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով որոշվել են նաև մյուս զույգերը՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)- Բորիս Գելֆանդ (Իսրայել) և Ալեքսանդր Գրիշուկ (Ռուսաստան) – Պյոտր Լեկո (Հունաստան)։

Շախմատի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Մեքսիկայում՝ երկու շրջանով։ Խաղերի օրերն են սեպտեմբերի 13-16, 18-21, 23-25, 27-29։ Անհրաժեշտության դեպքում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա թայ-բրեյք։

Առաջնության կազմկոմիտեի նախագահը Խորխե Սագիանտեն է, մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1,3 ԱՄՆ միլիոն դոլար։ --0—