Ռոման Բերեզովսկին հույս ունի մարզել Հայաստանի հավաքականը
24.03.2016,
19:00
Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի բացառում ապագայում Հայաստանի ազգային թիմում մարզչական աշխատանքի անցնելու հավանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի բացառում ապագայում Հայաստանի ազգային թիմում մարզչական աշխատանքի անցնելու հավանականությունը։
«Ամեն ինչ հնարավոր է, ես այս պահին անփորձ մարզիչ եմ, նոր եմ սկսել դրանով զբաղվել։ Հույս ունեմ, որ արագ կսկսեմ փորձ կուտակել, որ օգնեմ իմ Հայաստանին»,– հինգշաբթի ասաց նա լրագրողներին Երևան ժամանելուց պահին օդանավակայանում։
Խոսելով իրեն հաջորդողի մասին` Բերեզովսկին ասաց, որ թիմում լավ դարպասապահներ կան, և հույս հայտնեց, որ հավաքականում կհայտնվեն արժանի մարզիկներ, ում նա կցանկանար փոխանցել իր փորձը։
«Հավաքականը ցանկացած ֆուտբոլիստի համար ինչ–որ հարազատ բան է, ինչպես մոր համար երեխան։ Ես միշտ հայրենիքիս հանդեպ սրտումս սերը պահած եմ գալիս։ Կարոտում եմ այս օդը, և այս երկիրը հարազատ է ինձ»,– ասաց նա։
Ճանաչված դարպասապահն ավելացրեց, որ իր համար ծանր է հրաժեշտը հարազատ թիմի և երկրպագուների հետ։ «Շատ ծանր է, ես միշտ որպես մարզիկ եմ հանդես եկել, իսկ այսօր եկել եմ հրաժեշտ տալու և շնորհակալություն հայտնելու երկրպագուներին, հավաքականին»,– նշեց նա։
Բերեզովսկու խոսքով, իր կարիերայի ամենափայլուն խաղը Սլովակիայի հետ հանդիպումն էր (Եվրո 2012 ընտրական փուլի շրջանակում – խմբ.), որում հայերը 4։0 հաշվով հաղթանակ տարան։
19 տարիների ընթացքում Բերեզովսկին Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն է եղել` մասնակցելով 93 հանդիպման։ Խաղացած խաղերի թվով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ)։ Նա մինչ օրս ռեկորդակիր է ԽՍՀՄ և Ռուսաստանի մրցաշարերի մասնակցած դարպասապահների` հետ մղած 11–մետրանոցների թվով։
Ավարտելով խաղային կարիերան 2015 թվականին` Բերեզովսկին այժմ դարպասապահների է մարզում Մոսկվայի «Դինամո»–ում։ -0-