ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Պետրոս Ավետիսյանն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց ղազախական «Տոբոլ» ակումբ: Այս մասին նշվում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Facebook-յան էջում։
«Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»: Պետրոս Ավետիսյանը մեր թիմին միացել էր 2019 թվականի հունվար ամսին: «Արարատ-Արմենիայի» կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Շնորհակալություն ենք հայտնում Պետրոսին և մաղթում ենք նրան հաջող, գոլառատ և հաղթանակներով լի կարիերա»,- նշվում է ակումբի տարածած հայտարարության մեջ: -0-