Մալխաս Ամոյանի հաղթանակը ճանաչվել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության լավագույն պահը (ՎԻԴԵՈ)
21.04.2025,
19:37
Մալխաս Ամոյանի հաղթանակը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն պահ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (United World Wrestling, UWW) Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 2025թ․–ի առաջնության ամենավառ պահ է համարել Մալխաս Ամոյանի հաղթանակը, ով առաջնությունում նվաճել է 4 ոսկե մեդալ։
«Եվրոպայի առաջնության ամենամեծ պահը. 2024-ին Փարիզի Օիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցման շրջանակում Մալխաս Ամոյանը հաղթել է աշխարհի երեք մեդալակիրներին և նվաճել իր չորրորդ անընդմեջ տիտղոսը՝ Եվրոպայի Եվրոպայի չեմպիոն», – նշվում է United World Wrestling–ի Facebook–յան էջում։
Նշվում է նաև, որ երկրպագուների 37%–ը լավագույն պահ է ընտրել Ամոյանի հաղթանակը։