Լիլիթ Մկրտչյանը 3–րդ արդյունքն է ցույց տվել շախմատի աշխարհի առաջնության երկրորդ խաղատախտակի վրա

15.03.2019, 11:59
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը երրորդ արդյունքն է ցույց տվել նախօրեին Աստանայում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնության արդյունքներով։
Լիլիթ Մկրտչյանը 3–րդ արդյունքն է ցույց տվել շախմատի աշխարհի առաջնության երկրորդ խաղատախտակի վրա
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը երրորդ արդյունքն է ցույց տվել նախօրեին Աստանայում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնության արդյունքներով։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է ԱԱ պաշտոնական կայքում, Հայաստանի հավաքականը հավաքել է 4 միավոր` արդյունքում զբաղեցնելով 8–րդ տեղը 10 թիմերի շարքում։

Հայաստանից առաջնությանը մասնակցել են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը։

Կանանց աշխարհի առաջնության հաղթող է դարձել Չինաստանի հավաքականը (18 միավոր), երկրորդ տեղում են ռուսները` 14 միավոր, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է վրացական թիմը (12):

Տղամարդկանց մրցաշարում հաղթել է Ռուսաստանը (16 միավոր), երկրորդ տեղում Անգլիան է (13), երրորդ տեղում` չինական հավաքականը (12)։ Հայաստանը տղամարդկանց մրցաշարում ներկայացված չի եղել։

Տղամարդկանց և կանանց աշխարհի թիմային առաջնությունն անցկացվել է մարտի 5-14–ը։ -0-