Հայ ծանրորդը կարող է ճանաչվել Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն

24.08.2016, 21:00
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է այն ծանրորդների հերթական ցուցակը, որոնց դոփինգ–նմուշների վերստուգված արդյունքները 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ դրական են:
Հայ ծանրորդը կարող է ճանաչվել Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է այն ծանրորդների հերթական ցուցակը, որոնց դոփինգ–նմուշների վերստուգված արդյունքները 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ դրական են, հայտնում է armfootball.com–ը։

Նրանց թվում են` Ղազախստանի 4 ներկայացուցիչներ, երեքական` Բելառուսից և Չինաստանից, երկուական` Ուկրաինայից և Ռուսաստանից և Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ։ Դոփինգ օգտագործողներից մեկն Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն բելառուս Անդրեյ Ռիբակովն է մինչև 85 կգ քաշային կարգում։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է այդ մարզիկներին մինչև բոլոր գործերի վերջնական քննությունը։

«Եթե որակազրկումները հաստատվեն, և Ռիբակովի արծաթը չեղյալ հայտարարցի, ապա Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն կհայտարարվի մինչև 85 կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ով Պեկինում զբաղեցրել էր երրորդ տեղը»,– նշվում է կայքում։ -0-