Հայ գեղասահորդներն աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել

22.02.2016, 00:31
Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը երկրորդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի Օբերստդորֆում անցկացված «Bavarian Open 2016» գեղասահքի մրցաշարում:
Հայ գեղասահորդներն աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը երկրորդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի Օբերստդորֆում անցկացված «Bavarian Open 2016» գեղասահքի մրցաշարում:

Ինչպես հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը, հայկական դրոշի ներքո ելույթ ունեցող կանադահայ գեղասահորդները կարճ և ազատ ծրագրերի արդյունքներով հավաքել են 140.16 միավոր:

 Մրցաշարի հաղթողներ են դարձել բրիտանացիներ Փենի Կումսը և Նիկոլայ Բաքլենդը (165.68): Առաջին եռյակը եզրափակել են նրանց հայրենակիցներ Կարտեր Մերի Ջոնսը և Ռիչարդ Շարփը (133.72):

Բավարիայում ունեցած հաջողությունը թույլ է տվել Կարապետյան-Սենեկալ զույգին աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել: Առաջնությունը կանցկացվի Բոստոնում մարտի 28-ից ապրիլի 3-ը:--0--