Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ են նվաճել

19.03.2019, 18:19
Հրաձիգների Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ՝ մարտի 18-ին, վազող թիրախ ձևի խառը վազք վարժության մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը, հավաքելով 1607 միավոր, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 541 միավորով գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը 535 միավորով՝ 10-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը 531 միավորով՝ 11-րդ տեղը:

Նույն օրը ատրճանակ ձևով մրցող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում 747 միավորով զբաղեցրել են 20-րդ տեղը:

Նշենք, որ մարզիկները Խորվաթիա են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մինչև մրցավայր մեկնելը հայ հրաձիգները մարզիչների գլխավորությամբ փետրվարի 1-ից 16-ը ուսումնամարզական հավաք են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:–0–