ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին նշվում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կայքում:
Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին»,- նշվում է հայտարարությունում:
Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստան)։