Արթուր Ալեքսանյանը ջախջաղեց թուրք ըմբիշին` անցնելով օլիմպիական եզրափակիչ

16.08.2016, 19:28
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանն (98 կգ) անցավ ըմբշամարտի օլիմպիական եզրափակիչ` ջախջախիչ պարտության մատնելով թուրք մարզիկին։
Արթուր Ալեքսանյանը ջախջաղեց թուրք ըմբիշին` անցնելով օլիմպիական եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (98 կգ) անցավ ըմբշամարտի օլիմպիական եզրափակիչ` ջախջախիչ պարտության մատնելով թուրք մարզիկին։

Ալեքսանյանը ծնկի բերեց թուրք ըմբիշ Չենք Իլդեմին` հաղթանակ տանելով 9։0 հաշվով։

Եզրափակչում հայ մարզիկն օլիմպիական մեդալի համար կպայքարի կուբացի ըմբիշ Լուգո Կաբրերայի հետ։ 

Ամենատիտղոսակիր հայ մարզիկն աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է։ -0-