ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը սկսել է հանդիպել Reddit կայքի համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանի հետ, հայտնում է US Weekly–ն։
Պարբերականի տվյալներով, նրանց նկատել են Լոս Անջելեսում համատեղ ճաշի ժամանակ, հաղորդում է sovsport.ru–ն։
Ավելի վաղ ասվել էր, որ Ուիլյամսը հարաբերություններ ունի երաժիշտ Դրեյքի հետ և նույնիսկ երեխայի է սպասում նրանից։ Նշենք, որ այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Reddit–ը լրատվական սոցիալական կայք է, որը 2005 թվականին ստեղծել են Սթիվ Հաֆմանը և Ալեքսիս Օհանյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում