«Արթուր արքայի» կինը. Աբրահամը պատմել է իր կնոջ մասին

08.12.2015, 15:16
Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեքշաբթի լրագրողներին պատմել է իր կնոջ մասին:
 «Արթուր արքայի» կինը. Աբրահամը պատմել է իր կնոջ մասին
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեքշաբթի լրագրողներին պատմել է իր կնոջ մասին:

Նա սել է, որ մոտ վեց ամիս առաջ ամուսնացել է Հայաստանից Մերի անունով աղջկա հետ: Չեմպիոնի խոսքով, իր կինը Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է:

«Մեզ, մեր ընկերներն են ծանոթացրել»,-ասաց Աբրահամը:

Նա հայտնեց, որ հարսանիքը Հայաստանում է եղել և դեռ ընտանիքում ավելացումչի սպասվում:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։

Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–մենամարտում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009 թվականներին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0-