Փարիզ–2024․ ըմբիշ Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցչին և դադարեցրեց պայքարը ՕԽ–ում
08.08.2024,
16:06
Հարությունյանը պայքարի մեջ էր մտել այսօր՝ 1/8 եզրափակչում 13:3 հաշվով հաղթելով Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակչում 5։12 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժան Աբդուլաևին։
Հարությունյանը պայքարի մեջ էր մտել այսօր՝ 1/8 եզրափակչում 13:3 հաշվով հաղթելով Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին։