Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար

07.06.2023, 14:53
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է armsport–ը` հղում անելով Cadena SER-ին։

Ըստ աղբյուրի՝ Լեոն խնդրել է «Ինտեր Մայամիին» և «Ալ Հիլալին» օգնել կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում: Դեռ հայտնի չէ, թե ինչպես կարող են այս թիմերը մասնակցել պոտենցիալ տրանսֆերին։

Մեսսիի հայրը, որը նրա գործակալն է, ասել է, որ Լեոն պատրաստ է անվճար խաղալ «Բարսելոնայում»։

Հնարավոր է, որ արգենտինացին պայմանագիր կնքի վերոնշյալ ակումբներից մեկի հետ և վարձավճարով հանդես գա կատալոնական ակումբում։–0–