Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Տոկիո–2020–ի բրոնզե մեդալակիր
02.08.2021,
14:48
41 տարի անց Հայաստանը Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. Արթուր Դավթյանը նվաճեց Տոկիո–2020–ի բրոնզե մեդալը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:
Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր):
Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը:–0–