Հայկ Մարտիրոսյանը դուրս է թողել ադրբեջանցի Մամեդյարովին ՖԻԴԵ–ի գավաթի մրցապայքարից (ՖՈՏՈ)
21.07.2021,
11:25
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին ու դուրս թողել նրան ՖԻԴԵ–ի գավաթի մրցապայքարից.ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճել է աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր` թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթելով Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին։
Գավաթի 3–րդ շրջանի առաջին երկու հանդիպումները (հուլիսի 18 և 19) ավարտվել են 1։1 հաշվով, ինչից հետո տեղի է ունեցել թայ–բրեյքը, որում հաղթել է Մարտիրոսյանը 1,5–0,5 հաշվով։
35–ամյա Մամեդյարովը զբաղեցնում է ՖԻԴԵ–ի վարկանիշի 6–րդ տեղը, իսկ 21–ամյա Մարտիրոսյանը զբաղեցնում է 129–րդ տեղը։–0–