Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
04.07.2022,
11:28
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մալթայում ընթացող մրցաշարի եզրափակչում Հայաստանի բասկետբոլի ընտրանին 84:68 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Մալթայի հավաքականի նկատմամբ և դարձել առաջնության հաղթող:
Եզրափակիչ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 41 միավոր:
Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում մրցել էր Անդորրայի հավաքականի հետ և 93։66 հաշվով հաղթանակ տարել։
Խմբային փուլում էլ մեր ընտրանին նախ 100։63 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի հավաքականին, ապա 78։66 հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ։–0–
Загружается новость ... "Лево"