ԵԱ. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
20.06.2019,
11:59
10-0. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Էդմոնդ Նազարյանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի համար, գրում է armsport–ը:
Էդմոնդը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։
51 կգ քաշային կարգի եզրափակչում Էդմոնդ Նազարյանը 10-0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակչում էլ նա պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։
Կիսաեզրափակչում Նազարյանը առավելության էր հասել Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի նկամամբ, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի մարզիկի հետ և հաղթեց 6-3 հաշվով։–0–