635.08
7.06
522.1
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն (ՎԻԴԵՈ)

20:58
10 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Մարտիրոսյանին:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդհորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախբարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գարնցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
10 Մայիսի 2021
Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել
Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը նվաճել են Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր
14:26
10 Մայիսի 2021
«Յուվենտուսն» այսօր կարող է հեռացնել Պիրլոյին գլխավոր մարզչի պաշտոնից
«Յուվենտուսն» այսօր կարող է հեռացնել Պիրլոյին գլխավոր մարզչի պաշտոնից
09:57
26 Ապրիլի 2021
Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
12:04
07 Ապրիլի 2021
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին (ՎԻԴԵՈ)
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին. ՎԻԴԵՈ
15:05
05 Ապրիլի 2021
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
14:09
05 Ապրիլի 2021
Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում. ՎԻԴԵՈ
19:43
01 Ապրիլի 2021
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
21:58
31 Մարտի 2021
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
13:50
29 Մարտի 2021
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին (ՖՈՏՈ)
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին. ՖՈՏՈ
23:57
28 Մարտի 2021
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
00:35
20 Մարտի 2021
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին (ՎԻԴԵՈ)
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին. ՎԻԴԵՈ
12:21
19 Մարտի 2021
Երկու հայ ըմբիշներ օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել (ՖՈՏՈ)
Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել. ՖՈՏՈ