Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ–բրեյք. Արոնյան–Լիժեն (LIVE)

27.09.2017, 15:06
Ուժերը չափում են հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու չինացի գրոսմայստեր Դին Լիժենը։
Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ–բրեյք. Արոնյան–Լիժեն (LIVE)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընթանում է Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ բրեյքի ուղիղ հեռարձակումը։ Ուժերը չափում են հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու չինացի գրոսմայստեր Դին Լիժենը։

Լևոն Արոնյան–Դին Լիժեն չորրորդ պարտիայի ուղիղ հեռարձակումն է ընթանում։

Աշխարհի գավաթի եզրափակչի խաղում հաշիվը դասական շախմատի չորս պարտիաներից հետո կազմում է 2։2։

Թբիլիսիում անցկացվող Աշխարհի գավաթի եզրափակիչ անցնելու շնորհիվ երկու գրոսմայստերներն արդեն ապահովել են շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։ Մրցաշարը կկայանա 2018 թվականի մարտին Բեռլինում։ -0-