Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
04.11.2017,
11:48
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
Տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին, ով դուբլի հեղինակ է դարձել «Չելսիի» դեմ կայացած խաղում: Իտալացին ստացել է ձայների 60%-ը, գրում է armsport–ը։
«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը երկրորդն է՝ 34%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը:–0–