Հայտնի է Արգենտինայի հավաքականից Մեսիի հեռանալու իրական պատճառը
29.06.2016,
20:13
Մեսին հունիսի 27–ին հայտնել է, որ հեռանում է Արգենտինայի հավաքականից։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին Լիոնել Մեսիի որոշման վրա ազդել են Ֆուտբոլի ազգային ասոցիացիայի խնդիրները (AFA), հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Yahoo Sport–ին։
Պորտալի հաղորդմամբ` ֆուտբոլիստը բազմիցս բողոքել է AFA–ի աշխատանքի պատճառով։ Ամերիկայի գավաթի եզրափակչից առաջ, որի շրջանակում Արգենտինան զիջեց Չիլիին, Մեսին Instagram–ում գրառում էր կատարել. «Հերթական անգամ նստած ենք ինքնաթիռում` սպասելով թռիչքի թույլտվությանը։ Տեր Աստված, AFA–ն պարզապես աղետ է»։
Մեսին հունիսի 27–ին Ամերիկայի գավաթի եզրափակչի շրջանակում Չիլիի հավաքականի հաղթանակից հետո հայտնել է, որ հեռանում է Արգենտինայի հավաքականից։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ 11–մետրանոց հարվածաշարում հաղթել է Չիլիի հավաքականը 4։2 հաշվով։ Մեսին չի իրականացրել 11–մետրանոցը։
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և հայտնի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հորդորել են ֆուտբոլիստին չավարտել կարիերան։ Արգենտինական քաղաքների մի շարք փողոցներում Մեսիի հայտարարությունից հետո հայտնվել են պաստառներ, որոնց վրա գրված է «Լեո, մի′ հեռացիր»։
Արգենտինայի հավաքականի կազմում, որտեղ Մեսին հանդես է գալիս 2005 թ.–ից, ֆուտբոլիստն անցկացրել է 113 հանդիպում և դարձել 55 գոլի հեղինակ։ –0–