Բաշկորտոստանի գավաթակիր և չեմպիոն «Արարատ» ակումբը կհայտավորվի Ռուսաստանի առաջնության ֆուտբոլային երկրորդ դիվիզիոնում

19.10.2015, 18:25
Բաշկորտոստանի ֆուտբոլի հանրապետական առաջնության նոր հաղթող է դարձել Ուֆայի «Արարատ» ակումբը, որը ստեղծվել է այս տարվա գարնանը։ Ակումբը կհայտավորվի Ռուսաստանի առաջանության երկրորդ դիվիզիոնում։
Բաշկորտոստանի գավաթակիր և չեմպիոն «Արարատ» ակումբը կհայտավորվի Ռուսաստանի առաջնության ֆուտբոլային երկրորդ դիվիզիոնում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բաշկորտոստանի ֆուտբոլի հանրապետական առաջնության նոր հաղթող է դարձել Ուֆայի «Արարատ» ակումբը, որը ստեղծվել է այս տարվա գարնանը։ Ակումբը կհայտավորվի Ռուսաստանի առաջանության երկրորդ դիվիզիոնում։ Ավելի վաղ «Արարատ» ակումբի ֆուտբոլիստները դարձել էին Բաշկորտոստանի գավաթակիր։

Ինչպես հաղորդում է «Երկրամաս»տեղեկատվական կենտրոնը, հղում անելով Proufu.ru պորտալին, թիմի ստեղծման առիթ է դարձել այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, երբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվել են հայ ֆուտբոլասերների հանդիպումներ` ի հիշատակ զոհված նախնիներին։ Եվ Ուֆայում այս տարելիցի կապակցությամբ հայկական համայնքի հովանու ներքո որոշվեց սեփական թիմ ստեղծել։

 «Արարատի» կազմն ընտրվել է մանրակրկիտ ձևով։ Գրեթե բոլոր անդամները բաշկիրական ֆուտբոլի սաներ են, և կարելի է ասել, որ թիմում հանդես են գալիս հանրապետության լավագույն ֆուտբոլիստները, ովքեր զբաղվում են այս մարզաձևով սիրողական մակարդակի վրա։ Նրանցից շատերը հանդես են եկել պրոֆեսիոնալ թիմերի կազմում, ինչպես նաև Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական լիգայի առաջնությունում։

«Արարատ» ակումբի խորհրդատու–մարզիչը Մակիչ Միքայելյանն է, ով երկար ժամանակ աշխատել է Ուֆայի պատանեկան թիմերի հետ։ Նրա գլխավորությամբ 1994 թ.–ին ստեղծված թիմը հաղթել է երկրի առաջնությունում։ Հետո նույն տղաները հայտնվել են «Ուֆա» ակումբի երիտասարդական թիմում։ Եվ հիմա հանդես են գալիս «Արարատ» ակումբում։ Իսկ Միքայելյանը զուգահեռաբար աշխատում է մայրաքաղաքի մարզական դպրոցում, մարզում է «Ուֆա 99» թիմին, որը ևս գրեթե չի պարտվում։

 «Անչափ ուրախ եմ այս հաղթանակի կապակցությամբ», – ասել է «Արարատ» ակումբի նախագահ Արկադի Դալարյանը։ «Մենք լուծեցինք մեր առջև դրված խնդիրը։ Դարձանք ոսկե «դուբլի» հեղինակ։ Պետք է հանդես գանք նաև Սուպերգավաթի համար։ Շնորհակալություն բոլոր տղաներին և մարզչին։ Ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։ Այդ պատճառով կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ սեզոնի ընթացքում մենք կհայտավորվենք երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Մեր թիմը համապատասխանում է այդ առաջնության մակարդակին»։ –0–