Զիդանը մտադիր է հետևել Ռոնալդուի օրինակին. պատրաստվում է ընդունել «Յուվենտուսի» առաջարկը

17.07.2018, 20:51
Զինեդին Զիդանը պատրաստվում է ընդունել է Թուրինի «Յուվենտուսի» առաջարկը։
Զիդանը մտադիր է հետևել Ռոնալդուի օրինակին. պատրաստվում է ընդունել «Յուվենտուսի» առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստվում է ընդունել է Թուրինի «Յուվենտուսի» առաջարկն ու անցնել աշխատանքի ակումբում։

Այս մասին գրում է lenta.ru–ն` հղում անելով Libertad Digital–ին։

Загружается новость ... "Лево"

Հրատարակության տվյալներով, ֆրանսիացի մասնագետին առաջարկել են զբաղեցնել ակումբի` մարզական հարզերով խորհրդականի պաշտոնը։ Սպասվում է, որ Զիդանը կմիանա «Յուվենտուսին» հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հուլիսի 10–ին տեղափոխվեց «Յուվենտուս»։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 30 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով։

Զիդանը, ով 2016–2018 թթ.–ին գլխավորել է «Ռեալը», հեռացել է ակումբից այս տարվա մայիսին։ AS իսպանական հրատարակության տվյալներով, Զիդանը հեռացել է «Ռեալից» Ռոնալդուի պայմանագրի երկարաձգման հետ կապված խնդիրների պատճառով։ Որպես խաղացող Զիդանը հանդես է եկել «Յուվենտուսում» 1996–2001 թթ.–ին։–0–