Հայտնի են Մոտտայի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագրի պայմանները
24.05.2024,
14:38
Մոտտան՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզի՞չ․ հայտնի են պայմանագրի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Յուվենտուսի» ղեկավարությունը Տիագո Մոտտային կառաջարկի 3 տարվա պայմանագիր՝ 4,5 միլիոն եվրո արժողությամբ, հայտնում է armsport–ը՝ հղում անելով Football Italia-ին։
Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա մասնագետը չի երկարաձգել պայմանագիրը «Բոլոնիայի» հետ և կտեղափոխվի թուրինյան ակումբ՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։
Մոտտան, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կստորագրի համաձայնագիրը:
Մոտտան «Բոլոնիան» գլխավորել է 2022 թվականի սեպտեմբերին։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Իտալացու գլխավորությամբ «Բոլոնիան» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
37 տուրից հետո «Բոլոնիան» 68 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի երրորդ հորիզոնականը։