Հայ ըմբիշները նվաճել են 9 մեդալ մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում (ՎԻԴԵՈ)

20.05.2024, 21:15
Հունաստանի Լուտրակի քաղաքում ավարտված մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել․ ՎԻԴԵՈ
Հայ ըմբիշները նվաճել են 9 մեդալ մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունաստանի Լուտրակի քաղաքում ավարտված մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ՝ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) ոսկե մեդալ են նվաճել, իսկ Էրիկ Պետրոսյանը (48 կգ), Զավեն Մեջլումյանը (62 կգ) և Վահե Հովեյանը (68 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։

Ավելի վաղ առաջնությունում ազատ ոճային ըմբիշները նվաճել են 1 «ոսկի» և 3 «բրոնզ»։