436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց

13:01
17 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը (75 կգ), 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (խմբ. Մանուկյանը փոխարինել է Արթուր Շահինյանին, վերջինիս վնասվածք ստանալու պատճառով), ազատ ոճայիններ Սուրեն Խաչատրյանը (74 կգ) և 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը:

Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում վստահ 9:0 հաշվով հաղթեց հույն մրցակցին, այնուհետև 7:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի ըմբիշի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլին էր: Չալյանը հաղթում էր նվազագույն 1:0 հաշվով, սակայն գոտեմարտի վերջին վայրկյաններին սխալ թույլ տվեց և պարտվեց 1:2 հաշվով: Այդ պարտությունը զրկեց հայ մարզիկին Օլիմպիական ուղեգրից: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 3:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց, սակայն քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվեց բուլղարացի մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մանուկյանին պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վերջինս պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

74 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Սուրեն Խաչատրյանը հաղթական երկու գոտեմարտ անցկացրեց: Նախ 15:2 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին, այնուհետև 8:4 հաշվով առավելության հասավ ավստրիացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը 0:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի մարզիկին: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում նույնպես պարտվեց:

86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց լեհ մարզիկին և լքեց պայքարը:

Ապրիլի 17-ին մրցագորգ դուրս կգան 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանըև և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին