415.24
4.83
386.52
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ռումինիայի հավաքականի ավագը իր թիմին ֆավորիտ չի համարում Հայաստանի հավաքականի հետ խաղում

19:43
07 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռումինիայի հավաքականի ավագ և կենտրոնական պաշտպան Դրագոշ Գրիգորեն ուրբաթ հայտարարեց, որ իր թիմին ֆավորիտ չի համարում Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ խաղում, որը կանցկացվի հոկտեմբերի 8–ին Երևանում։

«Մեզ ֆավորիտ չեմ համարում, սակայն վաղը մենք կանենք ամեն ինչ` երեք միավոր վաստակելու համար։ Մեր խմբի բոլոր խաղերը շատ կարևոր են, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք ձգտելու ենք հաղթանակի», – ասաց Գրիգորեն։

Մեկնաբանելով հայկական թիմում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը` Գրիգորեն նշեց, որ հայ ֆուտբոլիստը մեծ խաղացող է, ով հանդես է գալիս հռչակավոր թիմում։ «Վաղը մենք չենք խաղա Մխիթարյանի հետ, սակայն կխաղանք հայկական հավաքականի հետ», – ասաց Գրիգորեն։ Նա ավելացրեց, որ Ռումինիայի հավաքականը երկար ժամանակ չի հաղթել և վաղը կանի հնարավորը` անմխիթար վիճակագրությունը շտկելու համար։

Кристоф Даум
 
Ռումինացիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումն իր հերթին նշեց, որ հայկական թիմն ուժեղ է ինչպես մարտավարական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից, խաղը չափազանց բարդ է լինելու։ Մարզչի խոսքով` նա դիտել է դանիացիների հետ Հայաստանի հավաքականի հանդիպումը և կարծում է, որ հայկական թիմը ուներ ոչ–ոքի խաղալու բոլոր հնարավորությունները, սական չօգտագործեց իր պահը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե արդյոք նա համարու՞մ է իր թիմին ֆավորիտ` Դաումը նշեց, որ երբեք ձեռնտու չէ լինել ֆավորիտ, և դա են վկայում Եվրո–2016 –ի հանդիպումները։ «Այդ խաղերում ֆավորիտները պարտվում էին։ Սակայն մենք կփորձենք անել հնարավոր ամեն ինչ` հաջողության հասնելու համար», – ասաց մարզիչը։

Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստան–Ռումինիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հայաստանի հավաքականն առաջին հանդիպման ժամանակ արտագնա խաղում 0։1 հաշվով պարտվեց դանիացիներին և զրո միավորով զբաղեցնում է խմբի վերջին տեղը։ Դանիայի հավաքականը վաստակել է երեք միավոր։ Լեհաստանի, Ռումինիայի, Ղազախստանի և Չեռնոգորիայի հավաքականները ոչ–ոքի են խաղացել` վաստակելով մեկական միավոր։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն