Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում (ՖՈՏՈ)

13.09.2020, 19:03
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում. ՖՈՏՈ
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Երևանի Ավան վարչական շրջանում։

Загружается новость ... "Лево"

Ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկարներ։

Նա նշել է, որ այս օրը կարևոր է իր համար։

«Այս ֆուտբոլային դաշտի բացումը մեծ նշանակություն ունի ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են», – նշել է ֆուտբոլիստը։

Լուսանկարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–