436.65
4.37
404.34
+11
Եղանակը Երևանում
Հայ

Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

16:38
26 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկար ժամանակ է` դադարեցրել է մարզումները:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

«Նա հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու մրցումների, ավարտում է կարիերան և ցանկանում է ուշադրությունը լիովին սևեռել ընտանիքի վրա»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Խոսելով առաջիկա ծրագրեի մասին՝ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ մեծահասակներն օգոստոսի 20-ից հետո կարող են մասնակցել միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում ընդգրկված բոլոր մրցումներին:

Загружается новость ... "Лево"

«Մեր գլխավոր նպատակը, իհարկե, աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշեր: Նոր կանոնակարգի համաձայն, օլիմպիական ուղեգրերը լինելու են անհատական: Այսուհետ Խաղերին յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող է ունենալ 4 կին և 4 տղամարդ ծանրորդ: Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը, մեր մարզիկները կմասնակցեն ուսանողական խաղերին, Եվրոպայի Մ 20 ու Մ 23 տարեկանների առաջնություններին, որպեսզի լիովին պատրաստ մոտենանք աշխարհի առաջնությանը: Ինչպես նաև, կունենաք ուսումնամարզական հավաքներ: Հաջորդ ամիս տղամարդիկ հավաք կանցկացնեն Ուկրաինայում, իսկ կանայք՝ Երևանի Օլիմպավանում»,- նշել է Փաշիկ Ալավերդյանը:

Այս տարի կարևոր մրցում է սպասվում պատանիներին: Բուենոս Այրեսի պատանեկան ամառային խաղերին երկիրը կարող է ներկայացնել մեկ տղա և մեկ աղջիկ.

«Մեկ ուղեգիր ունենք տղաներից: Դեռևս չենք որոշել՝ որ ծանրորդը կմեկնի Բուենոս Այրես: Ամեն դեպքում հանդես կգա ուժեղագույնը: Իսկ աղջիկներն օլիմպիական ուղեգիր կփորձեն ձեռք բերել Եվրոպայի առաջնությունում: Դրա համար պետք է թիմային հաշվարկով զբաղեցնել 1-6-րդ հորիզոնականները: Մեծ հնարավորություններ ունի Լիանա Գյուրջյանը», – նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Նախատեսվում է, որ մարտի 26-ին կլինի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողով, որին կմասնակցի նաև Փաշիկ Ալավերդյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին