Մովսիսյանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ

16.01.2016, 13:43
Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կշարունակի կարիերան Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում։
Մովսիսյանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/.Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կշարունակի կարիերան Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում։

Ակումբները պայմանավորվել են, որ 25–ամյա հարձակվողը վարձակալության իրավունքով կտեղափոխվի ամերիկյան ակումբ`ֆուտբոլիստին գնելու հնարավորությամբ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2016 թ.–ի դեկտեմբեր, հաղորդում է sports.ru–ն։

Մովսիսյանը «Կրասնոդարից» «Սպարտակ» էր տեղափոխվել 2013 թ.–ի մարտին։ «Սպարտակի» կազմում անցկացրել է 66 հանդիպում, դարձել 27 գոլի հեղինակ։–0–