Մխիթարյանը վնասվածքի հետևանքով չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումներին

14.09.2016, 17:48
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս անհարմարություն է զգում վնասվածքի հետևանքով:
Մխիթարյանը վնասվածքի հետևանքով չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումներին
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի կազմում Չեխիայի հետ ընկերական հանդիպման ընթացքում և «Մանչեսթեր Սիթիի» (1:2) հետ խաղում խաղադաշտ էր դուրս եկել 45 րոպեով, վնասվածքի հետևանքով դեռևս անհարմարություն է զգում, հաղորդում է championat.com-ը` հղում անելով The Times-ին:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում սրացրել է հին վնասվածքը: Այժմ նա ստիպված կլինի մոտ 10 օր չխաղալ :

Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումներին «Ֆեյենոորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ: -0-