Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է
23.09.2016,
19:45
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջությամբ ապաքինվել է:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջությամբ ապաքինվել է, հաղորդում է armsport.am–ը` հղում անելով «Manchester Evening»-ին։
Հայաստանի հավաքականի ավագը և Լյուկ Շոուն պատրաստ են առաջիկա խաղին:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է վնասվածքով ֆուտբոլիստների հարցին՝ ասելով, որ այժմ միայն Մարսիալը վնասվածք ունի:
Մխիթարյանը խորացրել էր վնասվածքը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ բաց թողնելով «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոնի» հետ հանդիպումները:
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ սեպտեմբերի 24-ին հյուրընկալելու է գործող չեմպիոն «Լեսթերին»:–0–