Հայաստանի հավաքականի հարձակվողը կասկածվում է Ուկրաինայի օրենքները խախտելու մեջ

30.03.2016, 00:55
«Կարպատի» հարձակվող Գեղամ Ղադիմյանը կասկածվում է Ուկրաինայի օրենքները խախտելու մեջ։
Հայաստանի հավաքականի հարձակվողը կասկածվում է Ուկրաինայի օրենքները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Կարպատի» հարձակվող Գեղամ Ղադիմյանը կասկածվում է Ուկրաինայի օրենքները խախտելու մեջ։

Նա Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել Հայաստան–Բելառուս (0:0) ընկերական հանդիպման ժամանակ

Ֆուտբոլիստն ակումբում հանդես է գալիս որպես Ուկրաինայի քաղաքացի և լեգիոներ չի համարվում, միաժամանակ ուկրաինական օրենսդրությունը չի ընդունում երկքաղաքացիություն, հաղորդում է  gazeta.ru–ն։

Եթե Ղադիմյանին կանչել են Հայաստանի հավաքական, դա նշանակում է, որ նա ունի այդ երկրի անձնագիր, և ուկրաինական օրենքների համաձայն` նա պետք է զրկվի Ուկրաինայի քաղաքացիությունից և համարվի լեգիոներ, հաղորդում է Depo.Сектор–ը։–0–