Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ
28.12.2015,
12:19
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ։
Ինչպես նշվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, 2016 թ. մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ», – նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ։–0–