Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց 2016 թ.-ի Օլիմպիադայի մայրաքաղաք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.07.2016, 16:30
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո:
Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց 2016 թ.-ի Օլիմպիադայի մայրաքաղաք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնեն 33 մարզիկներ, որոնք կմրցեն 8 մարզաձևերում:

Առաջին խմբում են լողորդները, ծանրորդները և աթլետները: Ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չմեկնեց Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ին` գիշերը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում, աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: -0-