Հայ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը Ռիոյի Օլիմպիադային զիջեց իսպանացի Կարմոնեին

06.08.2016, 19:22
Հայ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49կգ) Օլիմպիական խաղերի նախնական փուլում զիջեց իսպանացի Սամուել Կարմոնեին:
Հայ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը Ռիոյի Օլիմպիադային զիջեց իսպանացի Կարմոնեին

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49կգ) Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի նախնական փուլում զիջեց իսպանացի Սամուել Կարմոնեին:

Մրցավարները հաղթանակ շնորհեցին իսպանացուն բոլոր երեք ռաունդներում:

Շաբաթ կմրցեն ևս երեք հայ մարզիկ՝ 1/16 եզրափակիչ դուրս եկած հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: -0-