Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հայտնվել էր ցանցահենների ցուցակում, դոպինգ չի ընդունել

15.09.2016, 11:20
2016 թ.-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը արգելված դեղամիջոցներ չի ընդունել:
Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հայտնվել էր ցանցահենների ցուցակում, դոպինգ չի ընդունել
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2016 թ.-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը արգելված դեղամիջոցներ չի ընդունել, հայտնել են ՏԱՍՍ-ին Նովոսիբիրսկի սպորտի բարձրագույն վարպետության կենտրոնից (ՆՍԲՎԿ), որտեղ մարզվում է Ալոյանը:

Ավելի վաղ Fancy Bears ցանցահենների խումբը իր կայքում հրապարակել է փաստաթղթերի երկրորդ մասը, որոնց համաձայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ութ երկրների մարզիկներին թույլ է տվել արգելված դեղամիջոցներ ընդունել, որոնց թվում են հայտնվել նաև Ռիոյի Օլիմպիական խաղերի 14 մարզիկներ: Ցուցակում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը Միշա Ալոյանն էր: Տվյալների համաձայն, օգոստոսի 21-ի դոպինգ-թեսթը նրա արյան մեջ հայտնաբերել է արգելված տուամինոհեպտան թմրադեղը:

«Նա ոչ մի արգելված թմրադեղ չի ընդունել», - ասել են գործակալությանը:

ՆՍԲՎԿ-ից նշել են նաև, որ ԶԼՄ-ների տվյալներով արյան մեջ հայնաբերված նյութը (նրանք դեռ չեն ծանոթացել պաշտոնական փաստաթղթի հետ) հարբուխի դեմ բազմաթիվ դեղամիջոցների բաղադրության մասն է կազմում: Սակայն նույնիսկ այդ դեղերը Ալոյանը 2016 թ.-ի Օլիմպիադայի ժամանակ չի օգտագործել:

Պարբերականին առայժմ չի հաջողվել ձեռք բերել անձամբ Ալոյանի և նրա մարզիչի մեկնաբանությունները:

Մարզիկների անուններով առաջին ցուցակը ցանցահենների կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին: Այդ ցուցակում էին հայտնվել ԱՄՆ մարզիկները` մարմնամարզիկ Սիմոնա Բայլզը, թենիսիստներ Սերենա և Վինուս Ուիլյամսը և բասկետբոլիստ Ելենա Դելլե Դոնը: -0-