Արթուր Աբրահամը հայտնել է հաջորդ մենամարտի ամսաթիվը

12.02.2018, 11:43
38-ամյա Աբրահամն արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.
Արթուր Աբրահամը հայտնել է հաջորդ մենամարտի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը անձնական գործերով եկել է Երևան և այստեղ կմնա մեկ շաբաթ, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Անվանի բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աբրահամը հայտնել է, որ բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել:

«Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ», – նշել է Աբրահամը։

Загружается новость ... "Право"

38-ամյա Աբրահամն արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - ասել է «Արթուր Արքան»:–0–