Արաս Օզբիլիսը կորցրել է իր ուղեբեռը. նա օգնություն է խնդրում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

30.03.2016, 15:40
Հայաստանի հավաքականի ու «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը կորցրել է իր ուղեբեռը Երևանից Մադրիդ վերադառնալիս։
Արաս Օզբիլիսը կորցրել է իր ուղեբեռը. նա օգնություն է խնդրում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ու «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը կորցրել է իր ուղեբեռը Երևանից Մադրիդ վերադառնալիս։

Ֆուտբոլիստը խնդրում է օգնել գտնել այն։

«Մարտի 26–ին Երևանից վերադառնում էի Մադրիդ։ Ճանապարհին ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում։ Երբ հասա Մադրիդ, ինձ ասացին, որ ուղեբեռս ժամանակին չի հասել», – գրում է Օզբիլիսը Instagram–ի իր էջում։

Hello everybody, Saturday 26-03-2016 I flew back from Yerevan to Madrid. I had an connection flight in Moscow, once I arrived in Madrid they told me that my Bagage did not make it on time! At the Airport in Madrid they told me my Bagage will be brought to my house the very next day. THE NEXT DAY (sunday) indeed a driver came but it was NOT MY BAGAGE, so I told the driver to take it back to the airport in my best spanish! After that I called the information number again and since 3 DAYS AGO I am still waiting for my BAGAGE!!!!! SOMEONE ELSE has my BAGAGE pleas share this and help me find my BAGAGE!! I had very important personal stuff inside PLEASE help me find my BAGAGE!!!! HERE IS AN PICTURE OF MY BAGAGE!!! SHARE AND HELP ME FIND!!!

Фото опубликовано Aras Ozbiliz (@arasozbiliz)


Նա նշում է, որ Մադրիդի օդանավակայանում նրան ասել են, որ հենց հաջորդ օրն ուղեբեռը կբերեն իր տուն։
 
«Հաջորդ օրը, իսկապես, վարորդը եկավ, բայց նրա բերած ուղեբեռը իմը չէր։ Դրանից հետո ես կրկին զանգահարեցի տեղեկատվական կենտրոն և արդեն երեք օր է` սպասում եմ ուղեբեռիս։ Ինչ–որ մեկը վերցրել է այն, խնդրում եմ օգնեք գտնել։ Ուղեբեռումս շատ կարևոր իրեր կան։ Ահա ուղեբեռիս նկարը, խնդրում եմ օգնեք», – գրել է ֆուտբոլիստը։ -0-