Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին (ՎԻԴԵՈ)
20.03.2021,
00:35
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի Հաջի Ալիևին, հաղորդում է armsport.am–ը։
29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:
Մեր մարզիկն ավելի վաղ արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:–0–