Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 12։0 հաշվով զիջել է Լեհաստանի ընտրանուն

08.04.2022, 13:50
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 12։0 հաշվով զիջել է Լեհաստանի ընտրանուն
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 12։0 հաշվով զիջել է Լեհաստանի ընտրանուն
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 7-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում, լեհական Գդինյա քաղաքում հանդիպեց Լեհաստանի ընտրանու հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:12 հաշվով։

Լեհաստանի հավաքականից գոլերի հեղինակներն են դարձել Նիկոլա Կարչևսկան (4-րդ, 24–րդ, 27–րդ, 46–րդ, 51–րդ, 73–րդ րոպե), Վերոնիկա Զավիստովսկան (17, 58), Դոմինիկա Գրաբովսկան (44), Ադրիանա Աչինսկան (45+2), Զոֆիա Բուշևսկան (65), Աննա Զապալան (67)։–0–