ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի երգիչ և դերասան Արամ MP3-ը նոր նախագիծ է սկսել, որի մասին հայտնել է իր Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Ընկերնե՛ր, ձեզ եմ ներկայացնում իմ նոր «VELO MP3» նախագծի առաջին էպիզոդը: Պրոեկտի նպատակն է բացահայտել Հայաստանի հրաշքները, որոնց մասին քչերն են տեղյակ: Ողջ ճանապարհը ես անցնելու եմ հեծանիվով և փորձելու եմ ձեզ ցույց տալ, թե որքան ֆանտաստիկ և չտեսնված վայրեր ունենք մեր երկրում: Մի խոսքով, տանջվելու եմ ես, վայելելու եք դուք»,- գրել է երգիչը:
Արամ MP3-ն իր նոր նախագծի շրջանակում հեծանվով բացահայտելու է Հայաստանը: Իր նախագծի առաջին էպիզոդը կոչվում է Ախթալա, որտեղ նա իր արշավը սկսում է Երևանից հասնելով մինչև Ախթալա: Նա անցնում է Աշտարակով, Օհանավանով, Ապարանով, Ստեփանավանով, Օձունով: