Սիրելի մարդկանց լուսանկարներն ազատում են ցավից. գիտնականներ
13.08.2016,
15:09
Սիրելի մարդկանց լուսանկարները կարող են ազատել ցավից՝ գործելով ինչպես ցավազրկող դեղորայք:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սիրելի մարդկանց լուսանկարները կարող են ազատել ցավից՝ գործելով ինչպես ցավազրկող դեղորայք:
Նմանատիպ եզրակացության են հանգել Լոս Անջելեսի մասնագետները: Գիտնականները հայտնել են, որ երեխաների, ծնողների և սիրելիների լուսանկարները դիտելիս օրգանիզմում սկսվում են գործընթացներ, որոնք կարելի է համեմատել դեղորայքի ազդեցության հետ:
Դա կապված է գլխուղեղում որոշակի հատվածների ակտիվության հետ, որոնք պատասխանատու են հաճույքի զգացողության համար:
Գիտնականների կարծիքով, եթե մարդ թեթև ցավ է զգում, բավական է սիրած մարդկանց նկարներին նայել, և ցավը կանցնի, հաղորդում է infoleader-ը։
Ճիշտ է սա չի վերաբերում երիկամային սուր ցավին, ատամի ուժեղ ցավին կամ ուժեղ գլխացավին: -0-