Համացանցում հայտնվել է Ոստիկանության կայքի կրկնօրինակը. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
30.10.2024,
12:49
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց։ Այս մասին Ոստիկանությունը հայտարարություն է տարածել։
«Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։
Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:
ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,-նշված է հայտարարության մեջ։