Սամվել Կարապետյանը մեկ շաբաթում 2–րդ անգամ պապիկ է դարձել (ՖՈՏՈ)

19.01.2020, 21:15
Սամվել Կարապետյանը մեկ շաբաթում 2–րդ անգամ պապիկ է դարձել. ՖՈՏՈ
Սամվել Կարապետյանը մեկ շաբաթում 2–րդ անգամ պապիկ է դարձել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկ շաբաթում պապիկ է դարձել երկրորդ անգամ: Այս մասին իր Instagram-յան էջում է գրել Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկը:

«Կարծում էիք՝ վե՞րջ: Երեկ երեկոյան մեր ընտանիքում ծնվեց ևս մեկ հիասքանչ աղջիկ: Բարի գալուստ այս աշխարհ, Տաթևիկ կրտսեր: Մենք այնքան երջանիկ ենք, որ դու մեզ հետ ես»,- գրել է Տաթևիկը:  

Աղջիկը ծնվել է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և Լիլիթ Կարապետյանների ընտանիքում: Ավելի վաղ «Նովոստի-Արմենիան» հայտնել էր, որ հունվարի 13-ին հայ միլիարդատիրոջ ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի և Սալոմե Կինցուրաշվիլիի ընտանիքում ծնվել է դուստր Էթնան:-0-